Արքայազն Չարլզը Լեդի Դիի հուշարձանի բացմանը չի հանդիպի Հարիի հետ

18:13   21 հունիսի, 2021

Հուլիսի 1-ին տեղի կունենա արքայադուստր Դիանայի պատվին հուշահամալիրի բացումը։ Այդ օրը Լեդի Դին կդառնար 60 տարեկան, եթե չմահանար ավտովթարի արդյունքում։ Շատ հանիդպումներ, որոնց հույսն ուներ հանրությունը, տեղի չեն ունենա։

Բացմանը մասնակցելու համար ԱՄՆ-ից Լոնդոն կմեկնի արքայազան Հարին, որը կհանդիպի եղբոր՝ արքայազն Ուիլյամի հետ։ Ընդ որում, Չարլզն առանձապես ուրախ չէ տեսնել Սասեքսի դուքսին։

Թագավորական ընտանիքում աղբյուրի խոսքով՝ հուշահամալիրի բացումից անմիջապես հետո Չարլզը Շոտլանդիա կմեկնի։ Նա որդու հետ անձնական հանդիպում չի նախատեսում տարբեր գրաֆիկների պատճառով։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ Չարլզը հատուկ է օրակարգն այնպես դասավորել, որ չհանդիպի Հարիին։

«Հարաբերությունները դեռ ծայրահեղ լարված են։ Նույնիսկ խոսք չկա մասնավոր միջավայրում հանդիպման մասին։ Նրանք մի վայրում կհավաքվեն միայն Դիանայի հանդեպ հարգանքից ելնելով»,- հայտնում է The Sun-ը։



© NEWS.am STYLE