Այզա Դոլմատովան եւ ռեփեր Գուֆը վերականգնել են հարաբերությունները

15:37   21 հունիսի, 2021

Հեռուստահաղթորդավարուհի, բլոգեր եւ երգչուհի Այզա Դոլմատովան հայտնել է, որ կրկին հանդիպում է ռեփեր Գուֆի հետ (Ալեքսեյ Դոլմատով), որից բաժանվել է 2014թ․-ին։ Դոլմատովան տեսաուղերձ է հղել, որը Premier հարթակի կողմից հրապարակվել է «Исповедь» նախագծի շրջանակներում։ Նա հալովակում հայտնել է նախկին սիրելիի հետ վերամիավորման մասին։

«Այո՛, ես ու Լյոշան կրկին միավորվել ենք։ Ես կրկին Գուֆի կինն եմ։ Ո՛չ, դեռ կինը չէ, բայց Գուֆի սիրելին»,- նշել է բլոգերը։

Նրա խոսքով՝ ինքն ու Դոլմատովը մշտապես հաղորդագրություններ են փոխանակել, իսկ ինչ-որ պահի ռեփերը նախկին կնոջը խոստովանել է, որ կարոտում է։ Ի պատասխան նա երաժիշըին առաջարկել է միասին ծերանալ։ Հանուն Դոլ,մատովայի Գուդը լքել է ընկերուհու՝ Յուլյային, որի հետ հանդիպում էր մոտ մեկ տարի։

Ռեփերը բլոգերի հետ ամուսնացել է 2008թ․-ի օգոստոսին, իսկ 2010թ․-ին ծնվել է նրանց որդին՝ Սամին։ Ամուսնությունից մոտ հինգ տարի անց Դոլմատովան հայտարարել է, որ հեռանում է Գուֆից։ Ենթադրաբար ամուսնալուծության պատճառներից մեկն ամուսնու բազմաթիվ դավաճանություններն են։

Գուֆից բաժանվելուց հետո ռեփ երգչուհին ամուսնացել է սերֆեր Դմիտրի Անոխինի հետ, որից բաժանվել է նախորդ տարի։ Երկրորդ ամուսնության ընթացքում Դոլմատովան որդի է ունեցել՝ Էլվիսը։ Բաժանվելով երկրորդ ամուսնուց՝ հեռուստահաղորդսավարուհին հասցրել է հանդիպել երգիչ Օլեգ Մայամիի հետ։ Բացի այդ՝ կասկածում էին, որ Գուֆի նախկին կինը սիրային կապ ունի երիտասարդ բլոգեր Իլյա Բլանկոյի հետ։



© NEWS.am STYLE