Նաստյա Իվլեեւան հաստատել է, որ հաշտվել է նախկին ընկերուհու՝ Իդա Գալիչի հետ

23:11   21 հունիսի, 2021

Շոու-բիզնեսում, ինչպես հայտնի է, ընկերությունն ու թշնամությունը երկար չեն տեւում։ Վերջերս «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխության ընթացքում հանդիսատեն ականատես է եղել Նաստյա Իվլեւայի եւ Օլգա Բուզովայի համատեղ ֆոտոշարքին, որոնք մինչ այժմ բացահայտ կոնֆլիկտ ունեին։

Տարիներ առաջ Նաստյա Իվլեեւան եւ Իդա Գալիչը մտերիմ էին եւ նույնիսկ տեսանյութեր էին նկարահանում Instagram-ի համար։ Սակայն ժամանակի ընթացքում նրանք կորել են սոցիալական ցանցերում միմյանց էջերից, եւ շփումը դադարել էր։ Նրանք իրավիճակը տաբեր կերպ էին մեկնաբանում․ մեկ ասում էր, որ խնդիրը Գալիչի մայրանալն է, մյուսը՝ վստահության բացակայությունը։

Այժմ արդեն նրանք կրկին միասին ժամանակ են անցկացնմում, ինչը հաշտվելու մասին լուրեր է առաջ բերել։ Նրանք միասին էին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի խաղին «Եվրո 2021»-ի շրջանակներում, իսկ վերջերս Իվլեեւան Stories հաստատել է, որ իրենք վերսկսել են ընկերական հարաբերությունները։  

Հետեւորդները բլոգերին հացրել են․ «Ուրախացրեք մեզ, դուք եւ Իդան կրկին միասի՞ն եք։ Ընկերնե՞ր եք»։ «Պետերբուրգում միասին երկու օր շարունակ օղի խմելուց եւ կարաոկե երգելուց հետո՝ այո»։ Բլոգերները մտերիմ ընկերուհիներ չեն դարձել, իսկ ավելի ուշ Նաստյան հարցին պատասխանել է․ «Մայր»։



© NEWS.am STYLE