«Սա Հայաստանն է». Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել

20:19   21 հունիսի, 2021

Շոումեն, հումորիստ, դերասան եւ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն (Մենչ) ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանը պատկերված է երեխաների ու կնոջ հետ։ «Սա Հայաստանն է»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է շոումենը։ Մեկնաբանությունների հատվածում Արմեն Պետրոսյանը նաեւ մի քանի հեշթեգ է օգտագործել «իմ ընտանիք», «իմ տուն»։

Ավելի վաղ Արմեն Պետրոսյանն ընտանեկան լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր կնոջ հետ։ Կադրում զույգը ջերմ գրկախառնված էր։ Արմեն Պետրոսյանի կինը՝ Քրիստինան, կրում է բաց վարդագույն հանդերձանք։ Հրապարակմանը կից պրոդյուսերը գրել էր․ «Գեղեցիկ կինը շոյում է աչքերը, բարին՝ սիրտը։ Առաջինը հրաշալի իր է, երկրորդը՝ գանձ»:



© NEWS.am STYLE