Էլեգանտ ու հրապուրիչ. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

21:39   21 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Մարիամ Ալեքսանյանը սպիտակ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերը, ընտրել է արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել է նա։  

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, բաց գույնի պիջակ։ Դերասանուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, ընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ գլխարկ, վզնոցներ։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Ներդաշնակ»։



© NEWS.am STYLE