«Փոքրիկը պարզապես հրաշք է». Աննա Դովլաթյանը հիացրել է ընտանեկան լուսանկարով

23:49   21 հունիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել ու հիացրել հետեւորդներին։

Ւնստագրամյան էջում հրապարակված կադրերում պատկերված են Աննայի ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, ինչպես նաեւ նրանց դուստրը․ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել ընտանիքին․ «Ձեր փոքրիկը պարզապես հրաշք է», «գեղեցկուհի», «Համով Կարինա»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան ծաղկային պրինտով տոպ էր կրում ու շրջազգեստ։ Հագուստն ընդգծում էրր նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասան Դավիթ Աղաջանյանի կինը հավաքել էր մազերը, իսկ կերպարն ամբողջացնում էին նուրբ աքսեսուարները։ Հետեւորդենրը հաճոյախոսություններ էին գրել երիտասարդ մայրիկին։



© NEWS.am STYLE