Ոճային. Աննա Թովմասյանի լուսանկարը

22:47   22 հունիսի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Աննան սպիտակ զգեստ է կրում։ Երգիչ Արամեի կինն այն համադրել է բաց գույնի բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վառ պայուսակ, վզնոց։ Հետեւորդները դրական խոսքեր են գրել Աննային։

Ավելի վաղ Աննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Տեղադրված լուսանկարում մայր ու դուստր կերպարանք էին ընդունել վերելակում։ Երգիչ Արամեի կինը կրում էր սպրտային հագուստ․ ազատ տաբատ, բլուզ, մարզակոշիկներ։ Աննայի մազերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարներն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա գրել էր․ «Իմ գանձ»։



© NEWS.am STYLE