«Գեղեցիկ աղջիկ». ինչ շպար է ընտրում Եվա Բաղդասարյանն ամառային կերպարի համար

23:41   22 հունիսի, 2021

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն հագուստ է կրում։ Եվան արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարի։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ աղջիկ»։

Օրերս Եվան ներկայացել էր երեկոյան շքեղ կերպարում։ Դերասանուհին համարձակ դեկոլտեով, բալագույն երեկոյան զգեստ էր կրում։ Եվայի ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, ընդգծված շպարով էր։ Եվան հրապարակումը չէր մակագրել։

 



© NEWS.am STYLE