«Ընկերները» սերիալից Հանթերի մոտ չորրորդ աստիճանի շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել

10:23   22 հունիսի, 2021

Ամերիկացի դերասան Ջեյմս Մայքլ Թայլերը, որն «Ընկերները» սերիալում խաղացել է սրճարանի աշխատակից Հանթերի դերը, խոստովանել է, որ հիվանդ է քաղցկեղով։ Ուշ ախտորոշման հետեւանքով հիվանդությունը հասցրել է հեռուն գնալ։ 

Արտիստն ախտորոշման մասին առաջին անգամ իմացել է 2018թ․-ին՝ բժշկի մոտ զննության ընթացքում։ Դրանից հետո նա հորմոնալ թերապիա է սկսել, որը «զարմանալիորեն աշխատել է» մոտ մեկ տարի, Թայլերին ազատել ախտանշաններից եւ նրան թույլ տվել ապրել սովարական կյանքով՝ հաբեր ընդունելով։

Արդյունքում մետաստազները տարածվել են դերասանի ոսկորների եւ ողշանաշարի վրա, ինչը հանգեցրել է մարմնի ներքին հատվածի կաթվածի։ Համավարակի սկսվելուց հետո Թայլերի վիճակը վատացել է, հիմա նա քիմիոթերապիայի կուրս է անցնում, որն «ագրեսիվորեն» պայքարում է քաղցկեղի դեմ։ «Հիմա չորրորդ՝ վերջին աստիճանն է։ Այնպես որ, ամենայն հավանակությամբ այն կխլի կյանքս»,- նշել է նա։

Հիվանդության հետեւանքով Թայլերը չի կարողացել նկարահանվել «Ընկերների» հատուկ թողարկման մեջ։ Սերիալում նա կատարում էր սրճարանի մեջեների դերը։ 

Ընդ որում, «Ընկերները» սերիալից դերասանի շատ գործընկերներ տեղյակ են Թայլերի հիվանդության մասին եւ աջակցում են նրան։ Արտիստը նշում է, որ որոշել է հրապարակային հայտնել խնդրի մասին՝ մարդկանց դրդելու համար ստուգել առողջությունը։ «Սա իմ նոր դերն է»,- եզրափակել է նա։

 



© NEWS.am STYLE