Բժիշկները պատմել են կոմայի մեջ գտնվող Մաքսիմի վիճակի մասին

11:48   22 հունիսի, 2021

Երգրուհու Մաքսիմին արհեստական կոմայի մեջ են գցել առավել արդյունավետ բուժման համար, բիշկները դրական կանխատեսումներ են անում, հայտնում է Telegram-յան Super ալիքը։ 

Արտիստը կոմայի վիճակում կգտնվի եւս 3-4 օր, սակայն հանրության անհանգստությունն ավելորդ է։ Ալիքի զրուցակիցները հայտնում են, որ արտիստին թոքերի արհեսատական օդափոխության սարքին միացնելու որոշում է կայացվել միայն այն պատճառով, որ նրա առողջացումն առավել արդյունավետ ու արագ լինի։ «Երբ վարակումը մեծացել է, եւ օրգանիզմը վատ է արձագանքել թերապիային, բժշկի կողմից որոշում է կայացվել նրան արհեսատական կոմայի մեջ գցել՝ թոքերն առավել արդյունավետ մաքրելու համար։ Նա երիտասարդ է, ամուր, կանխատեսումները դրական են»,- Մաքսիմի բուժումը մեկնաբանել է մասնագետը։

View this post on Instagram

A post shared by Марина Максимова (@maksimartist)

Մաքսիմի Instagram-յան էջւ հետեւորդների մի մասը կասկածանքով է վերաբերում բժիշկների այդ դրական կանխատեսումներին, քանի որ կորոնավիրուսի հայտնվելուց հետո աշխարհում մեծ քանակով երիտասարդ ու ամուր մարդիկ են մահացել, որոնք զբաղվում էին սպորտով եւ առանձնանում ամուր իմունիտետով։ Թեեւ երգչուհու COVID-ի թեստի արդյունքը բացասական, է, օգտատերերը բժիշկներին խնդրում են չկորցնել զգոնությունը։ «Հույս ունեմ՝ նա դուրս կգա այդ վիճակից, այս ամենը սարսափելի է»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE