Էմմիի ոճային կերպարը Միկոնոսից

11:12   22 հունիսի, 2021

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է հանգստի ընթացքում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարն արվել է Միկոնոս կղզում։ Երկու երեխաների հմայիչ մայրիկը սեւ շապիկ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով շրջազգեստի հետ։ Երգչուհին արձակել է մազերը, կերպարն ամբողջացրել աքսեսուարներով՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց, ժամացույց եւ ոճային պայուսակ։

Օրեր առաջ տեղադրված կադրերում երգչուհին կրում էր համարձակ դեկոլտեով հանդերձանք։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, նախընտրել էր նուրբ շպար։ Հրապարակումը նա չէր մակագրել, իսկ հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել։  



© NEWS.am STYLE