«Սիրուն». Սոնա Ռուբենյանի լուսանկարը

13:43   22 հունիսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Սոնան նստած է ձիու վրա։ Երգչուհին սեւ հագուստ է կրում, որը համադրել է սպիտակ մարզակոշիկի հետ։ Սոնան արձակել է մազերն ու արեւային ակնոց ընտրել։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին կրում էր նարնջագույն երանգի կոստյում, բաց գույնի բլուզ, մարզակոշիկներ։ Նրա ալիքավոր վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթից հաճոյախոսություններ էին գրել․ «Տարբերվող աղջիկ», «հիասքանչ», «էլեգանտ», «Բնական ու շատ անկեղծ անձնավորություն»։



© NEWS.am STYLE