Նատալյա Պոդոլսկայան սկանդալի ուղեկցությամբ աշխատանքից ազատել է որդու դայակին

14:19   22 հունիսի, 2021

Վլադիմիր Պրեսնյակովի կինը՝ երգչուհի Նատալյա Պոդոլսկայան, Instagram-յան էջի հետեւորդներին պատմել է տհաճ իրավիճակի մասին, որը ստեղծվել է կրտսեր որդու դայակի հետ թյուրըմբռնման պատճառով։ 

«Ես դայակին աշխատանքից ազատել եմ ոչ թե այն պատճառով, որ նա ասել է, որ մենք համագործակցում ենք, այլ այն պատճառով, որ ես խնդրել էի շոգին չզբոսնել Վանյայի հետ, այլ նստել պատշգամբի ստվերոտ հատվածում, ինչով հոգատարություն եմ ցուցաբերել երկուսի նկատմամբ էլ»,- նշել է Պոդոլսակայան։

Վլադիմիր Պրեսնյակով կրտսերի կինը նշել է, որ դայակը զայրացել է այդ խնդրանքից եւ հայտարարել, որ չի պատրաստվում դա անել։ «Ես դա չեմ անի։ Մարդու առողջության օգտակար է քայլել ու շարժվել, իսկ նստելը վնասակար է»,- դայակի հաղորդագրությունը մեջբերել է Պոդոլսակայն։

Երգչուհին երկրպագուներին հայտնել է, որ այս պահին Իվանի համար նոր դայակ է որոնում։ 

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE