Վառ ու գունավոր. Օլյա Հակոբյանի նոր ֆոտոշարքը

12:03   22 հունիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել։

Ինստագրամում տեղադրված լուսանկարներում Օլյան վարդագույն հագուստ է կրում՝ տոպ, հեծանվային շորտ եւ պիջակ։ Դերասանուհին սպորտային կոշիկներ է ընտրել, նախընտրել հյուսքեր։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Մեկնաբանություններում հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին կորսետ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Օլյա Հակոբյանը հավաքել էր մազերը, նախընտրել էր արտահայտիչ դիմահարարում․ շուրթերը ներկված էին կարմիր շրթներկով։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր, վզնոց։ Հետեւորդներն Օլյային բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE