Պետրոսյանը՝ զոլավոր վերնաշապիկով, Բրուխունովան՝ վառ լողազգեստով․ ամուսինները հանգստանում են Մալդիվներում

15:24   22 հունիսի, 2021

Եվգենի Պետրոսյանը եւ Տատյանա Բրուխունովան հանգստանում են Մալդիվներում։ Ամուսիններն արդեն հասցրել են ոչ միայն լողալ եւ արեւայրուք ընդունել, այլեւ շրջել զբոսանավով։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

Հումորիստի 32-ամյա կինը չի ամաչում ցուցադրել կազմվածքը։ Տատյանան լուսանկարներ է հրապարակում, որոնցում վառ զգեստներ է կրում եւ տարբեր լողազգեստներ։ «Չեմ հոգնի կրկնել, որ զգացողությունների համար ամենալավն այն հագուստն է, որը բնական գործվածքից է։ Ինձ հետ կղզիներ մեծամասամբ եկել է վուշե հագուստ»,- նշել է Բրուխունովան։

Տատյանան համատեղ կադրեր է հրապարակում նաեւ ամուսնու հետ։ 75-ամյա Եվգենի Վահանովիչը թարմ ու երջանիկ տեսք ունի։ Ի դեպ, սիրահարները չեն ձանձրանում, նրանք գնում են մերսման եւ տարբեր ռեստորաններ՝ տեղի խոհանոցին ծանոթանալու համար։

Օգտատերերն ուրախ են, որ ամուսիններին հաջողվել է միասին ճամփորդության մեկնել։ Նրանք զույգին լավ հանգիստ են մաղթել եւ հաճելի տպավորություններ։ «Չեմ դադարում հիանալ ձեզանով։ Տատյանան հիանալի կազմվածք ունի», «Այնքան արեւոտ եւ երջանիկ», «Որքան կենսուրախ եք։ Հաճելի է նայել»,- արձագանքել են երկրպագուները։

View this post on Instagram

A post shared by Татьяна Брухунова (@bruhunova)

Աղբյուրը՝ StarHit

 



© NEWS.am STYLE