«Ջրահարս». Շպռոտի երեկոյան կերպարը

14:44   22 հունիսի, 2021

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է երեկոյան կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Շպռոտը սպիտակ, երկար զգեստ է կրում։ Երգչուհին արձակել է մազերը, նախընտրել է վառ շպար, շուրթերը ներկված են կարմիրով։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու երգչուհուն դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի», «ջրահարս»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Նա կրում էր վարդագույն երանգի ուլտրակարճ կիսաշրջազգեստ, սեւ տոպ։ Երգչուհու մազերն արձակված էին, վառ շպարով էր։



© NEWS.am STYLE