Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը հաշտվելուց հետո կրկին բաժանվել են

17:53   22 հունիսի, 2021

Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը մի քանի շաբաթ առաջ դադարել են հանդիպել, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով աստղերի ընկերներին։ 

Տեղեկությունը տարածվել է ժամեր անց, երբ հաղորդագրություն է տարածվել, որ 30-ամյա մարզիկին նկատել են Լոս Անջելեսում երեք կանանց հետ երեկույթի մուտք գործելիս։ Ականատեսի խոսքով՝ միջոցառումն անց է կացվել Դրեյքի տանը։

E! News-ի աղբյուրը հայտնել է․ «Տրիստանը գիշերը զվարճացել է Դրեյքի, Դիդիի եւ Քրիս Բրաունի հետ։ Նրան նկատել են մի քանի աղջիկներ հետ, հետո նա երեքի հետ առանձին սենյակ է մտել։ Թվում էր՝ նա հիանալի տրամադրություն ուներ եւ ցանկանում էր երեկույթին մասնակցել։ Նա խմել է ու զվարճացել մինչ առավոտ»։ Երկրորդ ականատեսը հայտարարել է, որ Տրիստանը երեկույթի մասնակիցներին հայտնել է, որ ազատ է։

View this post on Instagram

A post shared by Khloé Kardashian (@khloekardashian)

Սակայն երկուշաբթի օրը Տրիստանն, ըստ ամենայնի, հերքել է լուրերը՝ Twitter-ում կապույտ գլխարկի տեսքով սմայլիկ օգտագործելով։ Սա հղում է կատարում արտահայտությանը, որն օգտագվործվում է նշելու համար, որ ինչ-որ բան սուտ է։

Քլեոին մոտ կանգնած մեկ այլ ինսայդեր հաստատել է, որ նա «բոլորովին վերջերս» բաժանվել է Տրիստանից շարունակվող սպեկուլյացիաների պատճառով․ «Նրանք վերջին երկու շաբաթների ընթացքում աշխատում էին դավաճանության մասին լուրերի վրա, սակայն Քլոեն ասել է Տրիստանին, որ նա կորցրել է վստահությունն, ու հարաբերությունները չեն կարող վերականգնվել։ Քլեոն, իսկապես, փորձել է, սակայն վերջանարդյունքում իրեն դավաճանված է զգացել»։

View this post on Instagram

A post shared by Khloé Kardashian (@khloekardashian)

Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2019թ․-ի փետրվարին։ Այդ ժամանակ հայտնի է դարձել, որ աստղի ընկերն ու դստեր՝ Թրուի հայրը նրան դավաճանել է Քայլի Ջենների լավագույն ընկերուհու՝ Ջորդին Վուդսի հետ։ Սակայն նախորդ տարվա ամռանը հայտնի է դարձել, որ Քլոեն եւ Տրիստանը կրկին միասին են։ Իսկ վերջերս աստղերը պատմել են երկրորդ երեխա ունենալու ծրագրերի մասին։



© NEWS.am STYLE