«Նոր սանրվածք». Սիլվա Հակոբյանի լուսանկարը

15:57   22 հունիսի, 2021

Երգչուհի Սիլվա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով նոր սանրվածքը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ծաղկային պրինտով հագուստ է կրում։ Սիլվան արձակել է մազերը, նախապատվություն տվել նուրբ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել է աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները դրական խոսքեր են ուղղել երգչուհուն․ «Հիասքանչ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին ամառային զգեստ էր կրում, ինչը համադրել էր ոճային բարձրակրունկների հետ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, նուրբ, բայց միեւնույն ժամանակ ընդգծված շպարով էր։ Երգչուհու կերպարն ամբողջացնում էին զարդերը։



© NEWS.am STYLE