Կատակերգու Արթուր Չափարյանը վաճառել է Տելեգրամյան «Бывшая» ալիքը. նա այն գնել էր նախորդ շաբաթ

18:33   22 հունիսի, 2021

Կատակերգու Արթուր Չափարյանը կրկին վաճառել է իր կողմից ստեղծված Telegram-յան «Бывшая» ալիքը։ Այդ մասին նա հայտնել է Instagram-յան էջի Stories բաժնում՝ չբացահայտելով գործարքի գումարի չափը։

Ալիքը գնելու մասին Չափարյանը հայտնել էր նախորդ շաբաթ։ Նա ջնջել էր նախկին սեփականատիրոջ բոլոր հրապարակումները եւ թողել էր միայն իրենը։ Vc.ru-ի հետ զրույցում կատակերգուն հայտնել է, որ ալիքը գնել է շատ ավելի էժան, քան այն վաճառել է 2017թ․-ին․ այդ ժամանակ գործարքի արժեքը կազմել է 1,2 մլն ռուբլի։

Չափարյանի խոսքով՝ իրեն մի քանի անգամ առաջարկել են կրկին գնել ալիքը։ Կատակերգուն ալիքի հետ կապված իր ծրագրերի մասին չէր խոսել։

Չափարյանը նախկին ընկերուհուց հորինված հաղորդագրություններ պարունակող էջը ստեղծել է 2017թ․-ին եւ նույն տարվա օգոստոսի վերջին վաճառել է այն։ «​Медиаология»-ի տվյալներով՝ 2017թ․-ի հուլիսին «Бывшая»-ն դարձել է ամենաընթերցվող Telegram-յան ալիքը։ Ռեսուրսի առաջին վաճառքի ժամանակ դրան բաժանորդագրված է եղել 75 հազար օգտատեր (այժմ՝ 49 հազար)։

 



© NEWS.am STYLE