«Տաղանդավոր գեղեցկուհի». Զառա Սահակյանը՝ հմայիչ կերպարում

16:13   22 հունիսի, 2021

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայյչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում սպիտակ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Դերասանուհին հրապարակումը չի մեկնաբանել, սակայն նրան դրական խոսքեր են ուղղել․ «Տաղանդավոր գեղեցկուհի»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կանաչ գույնի երկար զգեստ էր կրում։ Զառան արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ դիմահարդարում։ «Իմ ամենասիրելի կանաչը»,- հրապարակումը մակագրել էր նա, իսկ հետեւորդները շտապել էին դրական խոսքեր գրել։

 

 



© NEWS.am STYLE