Բնական շպար. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

17:11   22 հունիսի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին վանդակավոր վերնաշապիկ է կրում։ Մարիամը հավաքել է մազերը, նախապատվություն է տվել բնական դիմահարդարմանը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Օրերս հրապարակված կադրերում Մարիամ Ալեքսանյանը սպիտակ հագուստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Դերասանուհին արձակել էր մազերը, ընտրել էր արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ «Բարի գիշեր»,- հրապարակումը մակագրել էր նա։  

 



© NEWS.am STYLE