«Այր եւ կին՝ մեկ մարմին». Լիլիթ Մուրադյանն՝ ամուսնու հետ

18:13   22 հունիսի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը պատկերված է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, էլեգանտ կերպարում է։ «Այր եւ կին= մեկ մարմին, կամ муж и жена одна сатана։ Երկու գեղեցիկ երիտասարդներ կազմեցին ընտանիք, հայկական ընտանիք»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հաղորդավարուհին խոսել էր երեխայի ծնունդից հետո ունեցած հույզերի մասին։ «Երեխայի ծնունդը երջանկություն է, սակայն մի որոշ ժամանակ անց ես սկսեցի հուզվել, արտասվել առանց պատճառի, ինձ մեղավոր զգալ թե ինչու երջանկությունից չեմ թռչկոտում, սակայն իմ վիճակը շատ նորմալ էր, Անդրեան արդեն 5 տարեկան է, մեծ մարդ, ինքնուրույն, ես սկսել էի նորից ապրել իմ բնականոն կյանքով, անցել էի բոլոր դժվարությունների միջով, և ահա նորից նույն ճանապարհը, երեխաները մեծանում են ակնթարթի պես, բայց մամայի համար հաճախ դա կարող է թվալ հավերժություն։

Նկարահանումներ, ճամփորդություններ, 9 ժամ լավ քուն, սրճարան, ընկերներ, մարզասրահ, սիրելի ֆիլմեր, ու մեկ էլ նորից ամեն բան գլխիվայր է պտտվում, նորից ամեն բան զրոյից, չքնել, գազիկ, ատամ, և դեռ պետք է հավասար ուշադրություն տրամադրես մյուս բալիկին, ամեն բան խառնվում է, և ուզես թե չուզես քո կյանքը կախված է այդ փոքրիկ մարդուկից։

Շատերին միգուցե զարմացնի, բայց նման պահերի ամենից շատ կառչում եմ Վահեից, մտնում եմ թևի տակ ու դուրս չեմ գալիս»,- նշել էր Լիլիթը։ Նա եզրափակել էր, որ այս ամենի մասին խոսքել ամոթ չէ, պետք է արտասվել, եթե նման ցանկություն կա․ «Ցանկացած փոթորիկ ձեր ներսում նորմալ է, սա դժվար շրջան է, որը ձեզ պետք է օգնեն, որ անցնեք, չմոռանալով ձեր իսկ առողջության մասին»։



© NEWS.am STYLE