«Գուցե ազատությունը հոգու վիճակ է, երբ ոչինչ չես ուզում ու երջանիկ ես, երբ կառչած ու կախված չես արտաքին աշխարհից». Լիլիթ Հարոյան

19:42   22 հունիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը հանգստի ընթացքում նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում խոսել է ազատության մասին։

«Ի՞նչ է քեզ համար ազատությունը: Տրվել ալարկոտությանը ու ոչինչ չանե՞լ: Թե հրել քեզ դեպի քայլեր, որոնք քեզ տանում են դեպի քո նպատակները:

Ազատությունը շա՜տ գումար ունենա՞լն է, հաճախ վախենալով, որ գուցե կորցնես, թե՞ ունենալ այնքան ինչքան ծախսում ես: Ազատությունը անելն է այն ինչ ուզու՞մ ես, թե անել այն ինչ քեզ համար ճիշտ է: Ուտե՞լ այդ պիցցան թե՞....:



Գուցե ազատությունը հոգու վիճակ է, երբ ոչինչ չես ուզում ու երջանիկ ես, երբ կառչված ու կախված չես արտաքին աշխարհից: Ազատությունը գոռա՞լն է դիմացինիդ վրա, երբ զայրացած ես, թե՞ հարգելը նրան: Ազատությունը գիշերը հանգիստ քնե՞լն է, բնության գրկում լինե՞լը, սիստեմից դուրս ապրե՞լը, սիրե՞լը, ներքին ձայնը լսե՞լը: Ազատությունը էմոցիաներն ու կարիքները արտահայտե՞լն է: Բոբիկ լինելը՞, ուրիշների կարծիքին ուշադրություն չդարձնե՞լը»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ «Սիրտս սարեր է ուզում, սիրտս լեռներ է ուզում: Ապրելով Հայաստանում`ես չէի գնահատում մեր բնությունը այնքան, ինչքան հիմա եմ գնահատում: Այնքան ուժ կա սարերի մեջ, հզոր ու պաշտպանող: Այնքան գեղեցկությու՜ն: Եկել եմ սարեր, Հայաստանիս կարոտը առնելու:

Ի դեպ, յոգայի մեջ կա սարի դիրք. կանգուն ու ուժեղ: Հետաքրքիր է, որ յոգայի դիրքերը հիմնականում վերցված են բնությունից և երեխաներից»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE