«Դու բառերիս արանքի լռությունն ես… ամեն չասածս դու ես». Իրինա Այվազյանն՝ առանց շպարի

21:42   22 հունիսի, 2021

Դերասանուհի Իրինա Այվազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարված կադրերում դերասանուհին ուսերի հատվածում բաց բլուզ է կրում։ Իրինան հավաքել է մազերը, շպարված չէ։ «Դու բառերիս արանքի լռությունն ես..
ամեն չասածս դու ես»,- մեկնաբանություններում գրել է Իրինան։ Հետեւորդները հիացել են դերասանուհու գեղեցկությամբ ու նրան բազմաթիվ դրական խոսքեր ուղղել․ «Հրաշք»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Իրինան բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կարմիր պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, կարմիր կոշիկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել է վառ շպարը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել․ «Ինչքան սիրուն եք, որտեղից ձեզ այսքան գեղեցկություն»։



© NEWS.am STYLE