Սլացիկ կազմվածք. Իջինի լուսանկարները

20:05   22 հունիսի, 2021

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում հրապուրիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իջինը բաց գույնի տոպ է կրում եւ տաբատ, հագուստն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իջինն արձակել է մազերը, նախընտրել է վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ վզնոց եւ թեւնոց։ «Կանանց կանոնը․ երբ չես կարողանում ընտրել, տեղադրել բոլոր նկարները»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր բեժ տոպի հետ։ Իջինը սպիտակ սպորտային կոշիկ էր կրում ու արձակել էր մազերը։ «Մեկուսացում բնության հետ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE