Քենդալ Ջեները մեկնաբանել է «Քարդաշյանների անեծքը»

22:12   22 հունիսի, 2021

Քարդաշյանների ընտանիքի անդամները վաղուց են տառապում այն լուրերից, որ իրենց սիրեցյալները հաճախ անհաջողության են մատնվում նրանց հետ ծանոթանալուց հետո։ Սքոթ Դիսիկի վերականգնման շրջանից մինչեւ Լամար Օդոմի պարտությունը, անգամ Ռոբ Քարդաշյանի քաշի ավելացումը․ Քարդաշյանների «կլանի» կանանց մեղադրում են տղամարդկանց վրա բացասական ազդեցություն ունենալու մեջ։

Եվ տիկնայք դժգոհ են դրանից, հատկապես Քենդալ Ջեները, որը փորձում է չկիսվել իր անձնական կյանքի մանրամասներով: «Ինձ դուր չի գալիս, որ մեզ մեղադրում են։ Տղամարդիկ պետք է պատասխանատվություն ստանձնեն իրենց համար։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս չափազանց հոգատար եւ սիրող կանայք ենք։ Եվ երբ մեր կյանքում կա մի տղամարդ, որը մեզ դուր է գալիս, մենք նրանց տալիս ենք ամեն ինչ։ Դա գրեթե վիրավորական է», - KUWTK-ի նոր թողարկման մեջ ասել է Քենդալը։

Քրիսը միջամտել է, որ նշի՝ իրենց սիրելիները մեծ հաջողության են հասել, ներառյալ՝ «NBA-ի երկու առաջնություն» եւ «Սուպերգավաթ»: Մինչդեռ Քայլին նշել է, որ Թրեւիս Սքոթը նույնպես «հիանալի է»՝ չնայած լուրերին:

Սքոթ Դիսիկը նաեւ նշել է, որ չի հավատում անեծքի գոյությանը (չնայած այն բանին, որ մի անգամ այցելել է հոգեւոր մեդիումի, որպեսզի ազատվի անեծքից):



© NEWS.am STYLE