Արքայազն Չարզլը ռիսկի է դիմել՝ Կամիլա Փարքեր-Բոուլզին թագուհի դարձնելու համար

12:26   23 հունիսի, 2021

Բրիտանական գահի ժառանգորդ արքայազն Չարլզը պատրաստ է ռիսկի դիմել հանուն սիրելիի՝ Կամիլա Փարքեր-Բոուլզի՝ նրան թագուհու դերում տեսնելու համար։

Հանուն իր ծրագրի իրականացման արքայազն Չարլզը Մեգան Մարքլի եւ Հարիի երեխաներին չի զրկի տիտղոսներից, քանի որ դա կարող է խանգարել Քորնուոլի դքսուհուն՝ Կալիմային թագուհի-կոնսորտ դարձնելու իր ծրագրին, երբ ինքը թագավոր կդառնա։

Մեգանի եւ Հարիի երեխաները՝ Արչին եւ Լիլիբեթը, այս պահին թագավորական տիտղոսներ չունեն եւ արքայազն կամ արքայադուստր չեն ժառանգորդության գծում իրենց դիրքի պատճառով։ Բայց երբ Եղիսաբեթ Երկրորդը մահանա, եւ Չարլզը թագավոր դառնա, նրանք ինքնաբերաբար իրավունք են ստանում օգտագործելու տիտղոսները, քանի որ գործող միապետի թոռները կլինեն։

Չարլզը, լինելով թագավոր, կարող է տիտղոսներից զրկել թոռներին, բայց այդ դեպքում, փորձագետ Ռոբերտ Լեյսիի խոսքով, նրա հայտնիության վարկանիշը կընկնի։ Իսկ Չարլզին հարկավոր է շատ դրական կերպար ստեղծել՝ Կամիլային իր թագուհի կինը դարձնելու համար։

Times-ին տված հարցազրույցում Լեյսին ասել է․ «Ինձ հայտնի է, որ թագուհին եւ նրա խորհրդականներն ամենաբարձր մակարդակում քննարկել են այդ հարցը եւ որ Արչիի եւ Լիլիի ապագա թագավորական կարգավիճակը վտանգի տակ չէ նրա կենդանության օրոք։ Հնարավոր է՝ արքայազն Չարլզը փորձի Սասեքսի երեխաներին զրկել թագավորական կարգավիճակից, երբ հայտնվի գահին, սակայն դա քիչ հավանական է։ Այդ ժամանակ նրա առաջնահերթությունը կդառնա իր համար ժողովրդական աջակցություն ապահովել Կամիլայի կարգավիճակը կոնսորտ արքայադուստրից բարձրացնելու կոնսորտ թագուհու, եւ նա հազիվ թե հասնի իր ուզածին՝ սեփական թոռներին զրկելով Ձերդ թագավորական մեծություն կարգավիճակից»։

2005թ․-ին Չարլզի հետ ամուսնությունից հետո որոշում է կայացվել, որ Կամիլան արքայադստեր տիտղոս չի կրի արքայադուստր Դիանայի նկատմամբ հարգանքի պատճառով։ Հայտարարությունում, որը թագավորական ընտանիքի կողմից հրապարակվել է 2020թ․-ին, ասվում է․ «Դքսուհին կկրի արքայադուստր-կոնսորտ տիտղոսը, նույնիսկ երբ արքայազն Չարզլը գահ բարձրանա»։

Աղբյուրը՝ «Էքսպրես Գազետա»



© NEWS.am STYLE