Ընտանեկան կադրեր. Արամեի ու Աննան Թովմասյանի լուսանկարը

10:12   23 հունիսի, 2021

Երգիչ Արամեն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Արամեն պատկերված է կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ։ Զույգը սպիտակ հագուստ է կրում եւ արեւային ակնոց։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աննան սպիտակ զգեստ էր կրում։ Երգիչ Արամեի կինն այն համադրել էր բաց գույնի բարձրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, նախընտրել բնական շպար։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վառ պայուսակ, վզնոց։ Հետեւորդները դրական խոսքեր էին գրել Աննային։



© NEWS.am STYLE