Բնական. Սոնա Ռուբենյանն՝ առանց շպարի

13:48   23 հունիսի, 2021

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սոնան վանդակավոր հագուստ է կրում։ Սոնան հավաքել է մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են վզնոցները։

Օրերս հրապարակված լուսանկարում Սոնան նստած էր ձիու վրա։ Երգչուհին սեւ հագուստ էր կրում, որը համադրել էր սպիտակ մարզակոշիկի հետ։ Սոնան արձակել էր մազերն ու արեւային ակնոց ընտրել։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Սիրուն»։



© NEWS.am STYLE