Լրատվամիջոցները գրում են Սվետլանա Լոբոդայի եւ 50-ամյա հայ գործարարի սիրավեպի մասին

10:44   23 հունիսի, 2021

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել Սվետլանա Լոբոդայի եւ հայ օլիգարխի սիրավեպի մասին։  Երգչուհու նախկին համերգային տնօրենը՝ Ստանիսլավ Պշենիցինը, բացահայտել է երգչուհու ազդեցիկ ընտրյալի անունը։ 

Փրոմոութերը հայտարարել է, որ երգչուհու սիրելին Արթուր անունով գործարար է, հայտնում է «Էքսպրես Գազետան»։ Ստանիսլավը պնդում է, աստղը նրա հետ սկսել է հանդիպել դստեր՝ Տիլդայի ծնունդից հետո։ Պշենիցինը նշել է, որ ամենայն հավանականությամբ, զույգը քաղաքացիական ամուսնություն ունի։ Լոբոդայի նախկին համերգային տնօրենը հավելել է, որ գործարարն ապահովում է ընտրյալին եւ նույնիսկ նրա ճամփորդությունների համար իր ինքնաթիռն է հատկացրել։

View this post on Instagram

A post shared by LOBODA (@lobodaofficial)

«Այո՛, Սվետլանան ընդունում է ոմն Արթուրի հոգատարությունը։ Հստակ գիտեմ, որ երգչուհին մեկնում է նրա ինքնաթիռով»,- հայտարարել է Լոբոդայի համերգների նախկին կազմակերպիչը։

Լրագրողները ենթադրում են, որ Լոբոդայի սիրելին կարող է լինել 50-ամյա Արթուր Գրանցը, որը բիզնես ունի Ուկարինայում, սակայն հայկական արմատներ ունի։

Արթուր Գրանցը գործարար է, շվեյցարական «Mimier Holding» ընկերության սեփականատերը, որը զբաղվում է գյուղատնտեսական եւ նավթաքիմիական արտադրանքի վաճառքով։ Նա նաեւ ուկրաինական «УЯВи!» ընկերության մաժորիտար սեփականատերն է․ որը զբաղվում է «Forbes Ukraine» ամսագրի թողարմամբ։

View this post on Instagram

A post shared by Иван Мазур (@kliker400)

Պշենիցինը չի նշում տղամարդու անունը, որը Սվետլանայի կրստեր դստեր հայրն է։ «Եթե ես ասեմ, թե ով է նրա երեխայի հայրը, ինձ կկախեն»,- նշել է նա։

 



© NEWS.am STYLE