«Էական լավացում չկա». նոր տվյալներ են հայտնի դարձել երգչուհի Մաքիսմի առողջական վիճակի մասին

11:39   23 հունիսի, 2021

Երգչուհի Մաքսիմի PR մենեջերը՝ Յանա Բոգուշեւսկայան, հայտնել է, թե ինչպես է ընթանում արտիստի բուժումը։ Նրա խոսքով՝ երգչուհու վիճակը շարունակում է կայուն մնալ։

Հունիսի 15-ին լրատվամիջոցները հայտնել են, որ երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովա) բարձր ջերմությամբ եւ ուժեղ հազով հայտնվել է հիվանդանոցում։ Բժիշկները պարզել էին, որ ախտահարված է թոքերի 40 տոկոսը։ Կորոնավիրուսի թեսի արդյունքը բացասական էր։

Բժիշկներն նրան գցել էին արհեստական կոմայի մեջ եւ միացրել թոքերի արհեսատական օդափոխության սարքին՝ 38-ամյա աստղի օրգանիզմին օգնելու համար պայքարել հիվանդության դեմ։

«Նշանակալի լավացում կամ վատացում չկա։ Հաջողվել է ջերմությունն իջեցնել նորմալ ցուցանիշների։ Նա նախկինի նման արհեստական կոմայի վիճակում է, որից նրան կհանեն, հենց ցուցանիշները կարգավորվեն»,- StarHit-ի հետ զրույցում ասել է երգչուհու PR մենեջերը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թոքերի արհեստական օդափոխության սարքը կարող են անջատել աստիճանաբար, որպեսզի օրգանիզմը վերակազմակերպվի եւ սկսի ինքնուրույն շնչել։ Աստղն այժմ շուրջօրյա հսկողության տակ է, նրանից ամեն օր նոր անալիզներ են վերցնում՝ բուժման հետագա ընթացքը կազմակերպելու համար։

 



© NEWS.am STYLE