«Տիկնիկ»․ Մերի Հակոբյանի նոր լուսանկարը Մոսկվայից

23:47   23 հունիսի, 2021

Դերասանուհի Մերի Հակոբյանը, ով հանրությանը հայտնի է սերիալներից, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերն արված են Մոսկվա քաղաքում։ Մերին կերպարանք է ընդունել ավտոմեքենայի մեջ։ Նա կրումէ  սեւ հանդերձանք։ Մերին արձակել է ալիքավոր հարդարված մազերը, նախապատվություն է տվել մեղմ, բայց ընդգծված շպարին։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Տիկնիկ», «հիասքանր տեսք», «գեղեցկության եւ էլեգանտության համադրություն»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Մերին սեւ տաբատ էր կրում ու սպիտակ վերնաշապիկ։ Դերասանուհին արձակել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Երջանկությունը կազմվում է մանրուքներից, փոքր, աննշան ուրախություններից. մեծ երջանկությունը երկնքից չի ընկնում, այլ մանրակրկտորեն ստեղծվում է»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր նա։



© NEWS.am STYLE