«Գեղեցկուհի». Լիլիթ Բասյանի ամառային կերպարը

15:05   23 հունիսի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլիթը ծաղկային պրինտով հագսուստ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերը, նախընտրել արտահայտիչ շպար։ Լուսանկարը մեկնաբանված չէ, սակայն հետեւորդները Լիլիթին դրական խոսքեր են գրել․ «Գեղեցկուհի»։

Օրերս հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը նարնջագույն զգեստ էր կրում, որը համադրել էր մարզակոշիկների հետ։ Լիլիթն արձակել էր մազերը, նախընտրել էր բնական շպար։ Մեկնաբանությունների հատվածում Լիլիթը մի քանի կանոն էր ներկայացրել հոգու երջանկության համար։ 


 



© NEWS.am STYLE