Լուսինե Թովմասյանի լուսանկարը երեխաների հետ Գառնիից

16:44   23 հունիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված է երեխաների՝ դստեր՝ Արիանայի եւ որդու՝ Ալեքի հետ։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է նրանց։ Լուսինեն նշել է, որ կադրերն արվել են Գառնիի հեթանոսական տաճարում։  

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր բնության գրկում՝ ծաղիկների գեղեցիկ դաշտում։ Գեղեցկուհին կրում էր ամառային եթերային զգեստ։ Նա արձակել էր մազերը, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից մեկնաբանութոյւնների հատվածում նրա հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրան․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE