Ռեյչել Զեգլերը Disney-ի նոր ռեմեյքում կխաղա Սպիտակաձյունիկի դերը

17:43   23 հունիսի, 2021

Դերասանուհի Ռեյչել Զեգլերը, որը հայտնի է Սթիվեն Սփիլբերգի «Ուեսթսայդյան պատմություն» մյուզիքլից, Disney-ի նոր ռեմեյքում կխաղա Սպիտակաձյունիկի դերը, հայտնում է Deadline-ը։

Ժապավենի ռեժիսորը Մարկ Ուեբը կլինի, որը նկարահանել է «Շնորհալին», «Ամռան 500 օր», «Ինչու են սպանում կանայք» ֆիլմերը։ Պրոդյուսեր է նշանակվել Մարկ Պլատը («Լա-լա Լենդ»)։

«Ռեյչելի արտասովոր վոկալային տվյալները նրա տաղանդի միայն մի մասն են։ Նրա ուժը, ինտելեկտն ու լավատեսությունը կդառնան Disney-ի դասական հեքիաթում վերաիմաստավորված ուրախության անբաժանելի մասը»,- կարծում է Ուեբը։

«Սպիտակաձյունիկի» արտադրությունը սկսվի 2020թ․-ին։

«Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» անիմացիոն ֆիլմն էկրաններ է բարձրացել 1937թ․-ի դեկեմբերի 21-ին՝ դառնալով Disney ստուդիայի առաջին լիամետրաժ անիմացիոն ֆիլմը։ Մուլտֆիլմի համար հիմք է դարձել Գրիմ եղբայրների հեքիաթը, որը հրատարակվել է դեռ 1812թ․-ին, ընդ որում պատմության ժողովրդական տարբերակը հայտնի էր ավելի վաղ։ 



© NEWS.am STYLE