Վալերի Լեոնտեւը երկու վիրահատության է ենթարկվել

18:01   23 հունիսի, 2021

72-ամյա երգիչ Վալերի Լեոնտեւը չի մասնակցել վերջերս անցկացված Муз-ТВ մրցանակաբաշխությանը, քանի որ վերականգնվում էր երկու բարդ վիրահատություններից հետո։  Այս մասին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել են արտիստի ծանոթները։

Ձմռանը Լեոնտեւը ոտքի վիրահատության է ենթարկվել, արտիստը խնդիրներ ունի ծնկների հետ։ Դրանք վնասվել են ելույթների ընթացքում, երբ երգիչը բեմում բարդ հնարքներ է կատարել։ Իսկ այս տարվա մարտին նա աչքերի վիրահատության է ենթարկվել։ Ի դեպ, այս խնդիրը եւս հին է։

Պարբերականը չի բացառում, որ Լեոնտեւն աչքերի հատ կապված խնդիրներ կարող էր ունենալ անհաջող պլաստիկ վիրահատությունից հետ։ Իբրեւ, կոպերն ամբողջությամբ չէին փակվում, ինչի հետեւանքով նա քնի հետ կապված խնդիրներ ուներ։

Այն, որ Վալերի Լեոնտեւը խնդիրներ ունի աչքերի հետ, հաստատել է նաեւ նրա փրոմոութերը՝ Սերգեյ Լավրովը։ Նա նշել էր, որ հանդերձասենյակում եւ համարներում երգիրը պետ է պատուհաններն այնպես փակեր, որ լույս չներթափանցեր։

Իր ծննդյան օրը՝ մարտի 19-ին, Վալերի Լեոնտեւը խոստովանել է, որ հիանում է Ալլա Պուգաչովայով եւ ռոմանտիկ զգացմունքներ ունի Պրիմադոննայի հանդեպ։

Լուսանկարները՝ Facebook



© NEWS.am STYLE