Մոր հիվանդության ֆոնին Աննա Զավորոտնյուկը երկարատեւ դեպրեսիայի մեջ է ընկել

22:14   23 հունիսի, 2021

Սկսնակ բլոգեր եւ հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստր Աննան առաջին անգամ բացահայտորեն պատմել է այն ծանր վիճակի մասին, որը նրան հետապնդում է երկար ժամանակ:

Գրեթե երկու տարի է, ինչ «Моя прекрасная няня» սիթքոմի աստղը պայքարում է ուղեղի քաղցկեղի դեմ։ Նրա վիճակն արտացոլվում է ամբողջ ընտանիքի վրա, արտիստուհու ավագ դուստրը երկարատեւ դեպրեսիայի մեջ է:

25-ամյա Աննա Զավորոտնյուկը խոստովանել է, որ նախորդ տարին իր համար ամենածանրն էր, վերապրածի հետեւանքով այլեւս ուժ չունի դրական տեսանկյունից նայել ապագային։ Կրտսեր Զավորոտնյուկն իր Instagram-ի Stories բաժնում հայտարարել է, որ չգիտի, թե որտեղից ուժեր հավաքի։

«Ընկերներ, ընդհանրապես ռեսուրս չկա, չեմ հասկանում՝ որտեղից էներգիա, ներշնչանք կորզեմ։ Կորցրել է ապրելու եւ վայելելու ունակությունը։ Շատ չեմ սիրում բողոքել, բայց վերջին տարին ամենաբարդն էր բոլորից։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հավաքել ինձ եւ սկսել ապրել», - ազնվորեն պատմել է հայտնի դերասանուհու դուստրը։

Որպեսզի ինչ-որ կերպ հաղթահարի ծանր վիճակը, Աննա Զավորոտնյուկը դիմել է փորձագետի օգնությանը: Արդեն գրեթե մեկուկես տարի բլոգերը պարբերաբար այցելում է հոգեբանի։ Եվ քրտնաջան աշխատանքի շնորհիվ նա սովորել է խոնարհաբար ընդունել այն բոլոր դժվարությունները, որոնք բաժին են հասել նրան։

«Մի օր ես անպայման ուժ կգտնեմ պատմելու իմ պատմությունը։ Ես սովորեցի, թե ինչ է իսկական դեպրեսիան եւ որքան կարեւոր է սիրել կյանք։ Հիմա ես անչափ շնորհակալ եմ այն մարդկանց համար, ովքեր բառացիորեն ինձ ներքեւից դուրս են բերել», - պատմել է աստղը։

Հայտնի դերասանուհու վիճակի մասին քիչ բան է հայտնի: Նրա դուստրը փորձում է չհրապարակել տեղեկատվությունը համացանցում։ Սակայն վերջերս աղբյուրները հայտնել էին, որ Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը վատացել է։



© NEWS.am STYLE