Լրատվամիջոցներում տեղեկություն է տարածվել, որ Լարիսա Դոլինան հիվանդացել է կորոնավիրուսով

19:43   23 հունիսի, 2021

Սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ կորոնավիրուսի հերթական զոհ է դարձել Լարիսա Դոլինան։ Դոլինայի գործընկերներից մեկն «Էքսպրես Գազետա»-ին հայտնել է, որ երգչուհին, որը դասվանդում է Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում, պետական քննություններին չի մասնակցել։

Տեղեկությունը չի հերքել արտիստի նախկին ամուսինը՝ Իլյա Սպիցինը, սակայն նշել է, որ այդ հարցերին պատասխանելու իրավունք ունի միայն երգչուհին։ Իսկ Դոլինայի պրոդյուսերը կտրականապես հրաժարվել է մեկնաբանել իրավիճակը։

«Հայտարարություններ այն մասին, որ ես նա հիվանդացել է, դեռ չկան։ Սակայն լուրեր են պտտվում այդ մասին։ Նա ինստիտուտում չի եղել պետական քննություններին, ամեն ինչ առցանց ձեւաչափով է եղել»,- ասում են ինստիտուտում, որտեղ Դոլինան դասավանդում է։

Ի դեպ, «Погода в доме» հիթի հեղինակը վերջին օրերին բավական ակտիվ է եղել։ Նա մի քանի օր առաջ հայտնվել է «Ռուսական ռադիո»-ի եթերում, համերգներ տվել ուսանողների հետ, ինչպես նաեւ հայտարարել, որ հուլիսին մասնակցելու է Լեոնիդ Ագուտինի երաժշտական ֆորումին։

Բացի այդ՝ Մոսկվայի մշակույթի պետական ինստիտուտում աղբյուրները հայտնել են, որ հիվանդությունը լավագույնս չի անդրադարձել երգչուհու ձայնի վրա։

«Ստանդարտները փոխվում են։ Եվ մենք մեղավոր չենք, որ մեծանում ենք՝ բոլորովին այլ երգիչների լսելով, կյանքի նկատմամբ բոլորովին տարբեր ճաշակներով։ Արդեն չի լինի այնպես, ինչպես 20, 30, 40 տարի առաջ էր։ Ինչու է հարկավոր երիտասարդության վրա փաթաթել անցած ժամանակների կաղապարները»,- ջազ երգչուհու քննադատությանն արձագանքել էր Карна.val-ը։

 



© NEWS.am STYLE