Շորտը՝ տոպի համադրությամբ․ Իննա Խոջամիրյանի լուսանկարը

18:39   23 հունիսի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տոպ է կրում եւ ջինսե շորտ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու շպարված չէ։ Սեւ-սպիտակ լուսանկարի մեկնաբանությունների հատվածում Իննան լավ օր է մաղթել հետեւորդներին։

Ավելի վաղ դերասանուհին նոր ֆոտոշարք էր ներկայացրել․ դերասանուհին ընտրել էր երկարաճիտներ, երկար վերարկու։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Իննայի երկրպագուները բազմաթիվ հիացական մեկնաբանություններ էին գրել․ «Յուրահատուկ»,«թագուհի», «աննման», «ուրիշ ես», «ռումբ»։



© NEWS.am STYLE