«Խավարամիտները, ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր, բայց միշտ հիշել է պետք, որ լույսը հաղթում է խավարին». Արմինկա

20:14   23 հունիսի, 2021

Երգչուհի Արմինկան ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է քրոջ հետ։ «Էս համատարած քաոսի ու մղձավանջի մեջ մնում է միայն պինդ գրկել ու փայփայել մեր սիրելիներին ու հարազատներին:

Անգնահատելի զգացոցողություն է, երբ մտքերդ, հույզերդ, վախերդ ու երազանքներդ կիսում են համախոհ մարդիկ՝ ընտանիքում, ընկերների շրջանում կամ,պարզապես, ծանոթ ու անծանոթ միջավայրում: Ես շարունակում եմ մնալ ՀԱՅ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին, հայի կամքին ու արժանապատվությանը: Խավարամիտները, ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր, բայց միշտ հիշել է պետք, որ ԼՈՒՅՍԸ հաղթում է խավարին»,- գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պուտավոր զգեստ էր կրում։ Նա արտահայտիչ շպարով էր, ալիքավոր վարսերն արձակված էին։ Հրապարակմանը կից երգչուհին կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ինչ է Տիրոջ կամքը»:

 



© NEWS.am STYLE