Միստիկա. Բորիս Գրաչեւսկու իննամսական որդին կանխազգացել է հոր մահը

10:01   24 հունիսի, 2021

Հանգուցյալ ռեժիսոր Բորիս Գրաչեւսկու երրորդ կինը՝ Եկատերինա Բելոցերկովսկայան, պատմել է իննամսական որդու՝ Ֆիլիպի տարօրինակ կանխազգացման մասին հոր մահվան օրը։ Գրաչեւսկու կինը խոստովանությունն արել է Դմիտրի Կորչեւնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման ստուդիայում։

Նրա խոսքով՝ ճակատագրական գիշերը Ֆիլիպն անսպասելիորեն արթնացել է ու գոռացել «հայրիկ», թեեւ այդ պահին փոքրիկին կողմնակի ձայներ չեն անհանգստացել։ Եկատերինան այդ դեպքն անվանել է «միստիկ օրենք», որը նախազգուշացրել է մոտեցող դժբախտության մասին։

Գրաչեւսկու այրին մինչ այժմ չի կարողանում հաղթահարել սարսափելի կորուստը։ Բելոցերկովսկայան որդու հետ նայում է ընտանեկան լուսանկարները։

«Սկզբնական շրջանում որդիս շատ էր կարոտում։ Նա միշտ շոյում էր Բորյայի դիմանկարները։ Այն մոտեցնում ես, եւ փոքրիկը համբուրում է այն։ Հիմա նա ժպիտով է նայում նկարներին, ցույց տալիս ու ասում՝ «հայրիկ»»,- ասել է նա։

«Dni.ru»-ի հաղորդմամբ՝ «Երալաշ» կիոնամսագրի հիմնադիր Բորիս Գրաչեւսկին 71 տարեկանում մահացել է այս տարվա հունվարին։ Մահվան պատճառ են դարձել կորոնավիրուսային վարակի բարդությունները։

 



© NEWS.am STYLE