Առանց դերասանների ու դերասանուհիների. «Էմմի» մրցանակաբաշխությունը գենդերային առումով չեզոք է դարձել

12:48   24 հունիսի, 2021

2021թ․-ից սկսած «Էմմի» մրցանակաբաշխության բոլոր հավակնորդներն ու դափնեկիրները կարող են կազմակերպիչներից խնդրել հավաստագիր եւ արձանիկ տրամադրել, որոնց վրա նշված կլինի գենդերային առումով չեզոք «կատարող» բառը։ 

Ակադեմիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հավակնորդների գենդերային պատկանելությունը երբեք չի քննարկվել, իսկ այժմ գենդերային մոտեցումը կարտացոլվի նաեւ մրցանկաներում։

View this post on Instagram

A post shared by International Emmy Awards (@iemmys)

Այս տարվա հավակնորդների անունները կհայտարարվեն հուլիսի 13-ին, իսկ մրցանակների հանձնման արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 19-ին։ Առայժմ չի հաղորդվում, թե ինչ ձեւաչափով այն կանցկացվի։ Ակադեմիան խոստացել է դետալները հրապարակել ավելի ուշ։ Միջոցառումը կհեռարձակեն CBS-ն ու Paramount Plus-ը։

View this post on Instagram

A post shared by International Emmy Awards (@iemmys)

Ի դեպ, MTV Movie & TV Awards-ը 2017թ․-ին որոշել հօգուտ գենդերային առումով չեզոք մարդկանց հրաժարվել «դերասան» եւ «դերասանուհի» կատեգորիաներից, իսկ բեռլինյան կինոփառատոնը նմանատիպ որոշում կայացրել է 2020թ․-ին։



© NEWS.am STYLE