«Վահանիչը՝ թրենդերին համապատասխան». երկրպագուները գնահատել են Պետրոսյանի լողափնյա լուսանկարը

13:11   24 հունիսի, 2021

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի հետ հանգստանում է Մալդիվյան կղզիներում։ Երկրպագուները վստահ են, որ երիտասարդ կնոջ կողքին արտիստը երջանիկ տեսք ունի եւ նույնիսկ նկատելիորեն երիտասարդացել է։ Իսկ նա ժամանակ առ ժամանակ դա ապացուցում է վառ լուսանկարներով։

Եվգենի Պետրոսյանը հանգստից նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է նավամատույցին։ «Ձկնորսության»,- հրապարակումը մակագրել է Եվգենի Վահանովիչը։

«Какой огурчик»: поклонники оценили пляжное фото помолодевшего Петросяна

Հետեւորդները կատակերգուին հաճոյախոսություններ են գրել․ «Ոճային տղամարդ», «Թարմ տեսք ունի, լավ լուսանկար է», «Վահանիչը՝ թրենդերին համապատասխան», «ոճային, նորաձեւ, երիտասարդ», «երազանքների տղամարդ»։

Պետրոսյանը 33 տարի ամուսնացած է եղել Ելենա Ստեպանենկոյի հետ։ 2018թ․-ին ամուսինները բաժանվել են, սակայն մինչ այժմ շարունակում են կիսել բազմամիլիոնանոց ունեցվածքը, որը համատեղ են վաստակել։

Ամուսնալուծությունից որոշ ժամանակ անց հումորիստն ամուսնացել է Տատյանա Բրուխունովայի հետ։ Նախորդ տարի երիտասարդ կինը նրան որդի է պարգեւել՝ Վահանը։



© NEWS.am STYLE