Անահիտ Կիրակոսյանի ջերմ լուսանկարն ամուսնու հետ

10:39   24 հունիսի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է ամուսնու հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է։ Լուսանկարն արվել է ինքնաթիռում։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Անահիտը սեւ բլուզ էր կրում։ Դերասանուհին արձակել էր մազերն, իսկ նուրբ դիմահարդարումն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Անահիտը կերպարն ամբողջացրել էր վզնոցով։ Հրապարակումը մեկնաբանված չէր, սակայն հետեւորդները երիտասարդ մայրիկին դրական խոսքեր էին գրել․ «Խոսքերն ավելորդ են, շլացուցիչ»։



© NEWS.am STYLE