Երկու շաբաթ տեւողությամբ հանգստի ընթացքում Աննա Սեդոկովան գիրացել է ութ կիլոգրամով

19:06   24 հունիսի, 2021

Հայտնի երգչուհի Աննա Սեդոկովան Instagram-յան էջի հետեւորդներևին անկեղծորեն հայտնել է, որ Հունաստանում՝ Միկոնոս կղզում, հանգստի ընթացում նկատելիորեն գիրացել է։

«Ոչնչով չեմ սահմանափակել ինձ (բացի սպորտից)։ Գուշակեք, թե որքան եմ գիրացել երկու շաբաթվա ընթացքում․․․Երեկ կանգնելով կշեռքին՝ հասկացա, թե ինչ տեսք ունի աղետը»․- հրապարակումներում գրել է Սեդոկովան։

Սեդոկովան հայտնել է, որ գիրացել է 8 կիլոգրամով։ Աստղի խոսքով՝ ինքը նույնիսկ չէր կասկածում, որ այդքան կգիրանա՝ մեկնելով շոգ երկիր։ Արտիստը նշել է, որ ինչ էլ լինի, մտադիր է վերադառնալ նախկին կազմվածքին եւ ազատվել ինը կիլոգրամից։

Երգչուհու համար դժվար է եղել սլացիկ կազմվածքի հասնել։ Նպատակին հասնելու համար Աննան պարբերական եւ ծանր մարզումներ է ունեցել, լողացել, ասունա գնացել եւ գեղեցկության տարբեր պրոցեդուրաներ անցել։ Սեդոկովան նշել է, որ այժմ ստիպված կլինի հավաքել իրեն ամեն ինչ նորից սկսել։

Stiries բաժնում երգչուհին նաեւ հիշատակել է հանգստի ընթացքում հանդիպումը դստեր՝ Մոնիկայի հետ։ Երգչուհու դուստրն ԱՄՆ-ում ապրում է հոր՝ գործարար Մաքսիմ Չերնյավսկիի հետ։ Ձեռնարկատերն ամուսնալուծությունից հետո ստացել է նրա խնամակալության իրավունքը։ Տասնյամա Մոնիկան հազվադեպ է հանդիպում մոր հետ, սակայն Սեդոկովայի խոսքով՝ իրենց համար յուրաքանչուր հանդիպում մեծ ուրախություն է։ Արտիստը հետեւորդներին կոչ է արել չբաժանվել սիրելիներից։

 



© NEWS.am STYLE