Վառ ու ոճային. Մադոննա Հարությունյանի լուսանկարը

11:11   24 հունիսի, 2021

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում ոճաբանը տոպ է կրում, որը համադրել է վառ գույնի վերնաշապիկի հետ։ Մադոննան արձակել է մազերն ու նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։

Ավելի վաղ Մադոննան ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Երիտասարդ մայրիկն ու դուստրը կրում էին միանման լողազգեստներ։ Մադոննայի մազերը հավաքված էին, առանց շպարի էր, իսկ լողազգեստն ընդգծել էր նրա սլացիկ կազմվածքը։ Հրապարակմանը կից նա հետեւորդներին պատմել էր, որ վերսկսել է կանոնավոր մարզումները եւ դրանց զուգահեռ պետք է նաեւ կանոնավոր հանգստացնել մարմինը եւ լիցքավորվել էներգիայով, որի լավագույն միջոցներից է բացօթյա լողավազանը։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել նրանց․ «Հրաշքներ», «սեր»։



© NEWS.am STYLE