«Նա երգում էլ է». Անաստասիա Վոլոչկովան երաժշտական սկավառակ է թողարկել

16:32   24 հունիսի, 2021

Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան ներկայացրել է «Տիեզերք» («Вселенная») անունով երաժշտական սկավառակը։ Արտիստի հեեւորդները, սակայն, Instagram-յան էջում նրան քննադատել են նրան վոկոլային տվյալների բացակայության պատճառով։ Աստղի նոր աշխատանքը շփոթեցրել է լսարանին։

«Հարգելի ընկերներ, իմ նոր սկավառակն արդեն թողարկվել է։ Այն կարելի է լսել թվային բոլոր հարթակներում։ Սպասում եմ ձեր կարծիքներին»,- գրել է բալետի պարուհին։

View this post on Instagram

A post shared by Анастасия Волочкова (@volochkova_art)

Օգտատերերը պարուհուն քննադատել են լսողության եւ ձայնի բացակայության համար։ Նրանք կատակել են, որ Անաստասիան Օլգա Բուզովային արժանի մրցակիցն է, որի վոկալային տվյալները շատերին է կասկածի տեղիք տալիս։ «Վերջ, Բուզովան անցյալում է», «Տիեզերքը սա չի հաղթահարի», «Նա երգում էլ է»։

Անաստասիա Վոլոչկովան չի կարողանում սովորել քննադատությանն իր հասցեին։ Համացանցում բալետի պարուհուն մշտապես քննադատում են անկեղծ ֆոտոշարքերի հանդեպ սիրո համար։

 



© NEWS.am STYLE