«Բարդույթներ ունեցող հիմար». Բորոդինայի ընկերուհին ակնարկել է, որ հաղորդավարուհին խնդիրներ ունի Օմարովի հետ

17:12   24 հունիսի, 2021

Քսենիա Բորդինայի ընկերուհին՝ բլոգեր Նատալյա Ալայսկայան, ակնարկել է խնդիրների մասին, որոնց հետեւանքով հեռուստահաղորդավարուհին կարող էր բաժանվել ամուսնուց՝ ձեռնարկատեր Կուրբան Օմարովից։ Նա Instagram-յան էջում հրապարակում է արել, որում խոսել է, իր կարծիքով, անարժան տղամարդկանց մասին։

«Նոր բառ․․․ բռնարար։ Հիմար, որը մեծ բարդույթներ ունի, որը չի կարողանում հաճույք ստանալ կյանքից եւ կնոջից։ Ղեկավարում է։ Իսկ մենք՝ գեղեցկուհիներս, թքած ունենք դրա վրա։ Այդպիսի տղամարդիկ հետաքրքիր են միայն սկզբում։ Որպես կանոն՝ նրանք գեղեցիկ հոգ են տանում կնոջ մասին եւ հասնում նրան, իսկ հետո ի՞նչ անել տան այդ ղեկավարության հետ, եթե ինքդ էլ հիանալի ղեկավար ես։ Ներել, հասականել եւ վայելել կյանքը»,- հայտարարել է Ալայսկայան։

Ալայսկայան հրապարակումն ուղեկցել էր Բորոդինայի հետ համատեղ լուսանկարով, ինչը երկրպագուներին ստիպել է կարծել, որ նկատի ունի հենց աստղի ընտրյալին։ «Այստեղ բարեւ են փոխանցում Կուրբանին», «Ո՞ւմ հասցեին է քար նետում այս տեքստը։ Կարծում եմ՝ բոլորը հասկացան», «Ամեն բան ճիշտ է ասված»,- մեկնաբանություններում գրել են օգտատերեը։

 Աղբյուրը՝ 5tv.ru



© NEWS.am STYLE