«Կան օրեր, որոնք հավերժ մնում են հիշողության մեջ». Աննա Դովլաթյանի երեկոյան կերպարը

12:12   24 հունիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել, որում երեկոյան կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ մայրիկը սպիտակ զգեստ է կրում, որը բաց է մեջքի հատվածում։ Աննան արձակել է մազերը, նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Կան օրեր, որոնք հավերժ մնում են հիշողության մեջ»,- մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդներն Աննային հաճոյախոսություններ են գրել։

Ավելի վաղ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում պատկերված էին Աննայի ամուսինը՝ դերասան Դավիթ Աղաջանյանը, ինչպես նաեւ նրանց դուստրը․ զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր ուղղել ընտանիքին․ «Ձեր փոքրիկը պարզապես հրաշք է», «գեղեցկուհի», «Համով Կարինա»։



© NEWS.am STYLE