«Նուրբ». Ադրիանա Գալստյանի լուսանկարը

13:45   24 հունիսի, 2021

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերն արվել են գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Ադրիանան ջինսե տաբատ է կրում, որը համադրել է ծաղկային պրինտով տոպի հետ։ Ադրիանան արձակել է մազերը, նախընտրել նվազագույն շպար։ Դերասանուհու ձեռքին դաշտային ծաղիկների փունջ է։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան․ «Նուրբ»։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ էր կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Ադրիանան արձակել էր մազերը, նախընտրել նուրբ շպար։ Նրա ձեռքին ծաղկեփունջ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան դրական խոսքեր գրել․ «Տարբերվող գեղեցկություն»։



© NEWS.am STYLE